ՖՈՏՈՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՄՐՑՈՒՅԹ…..
- October 22nd, 2009
- Posted in PaParaZZi
- Write comment
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԸ, ՆՎԻՐՎԱԾ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՖՈՏՈՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՄՐՑՈՒՅԹ
Ֆոտոցուցահանդես մրցույթի խորագիրն է «Սովորել, սովորել, սովորել »:
Մրցույթին մասնակցության պայմանները պարզ են- պետք է լրացնել մասնակցության հայտ և ներկայացնել լուսանկարներ:
Լուսանկարները պետք է վերաբերվեն ուսանողության միջազգային օրվան, ներբուհական կյանքին, ուսանողական առօրյային, ուսանողության հետ առնչվող խնդիրներին:
Ընտրված լավագույն լուսանկարների հեղինակները կխրախուսվեն արժեքավոր նվերներով և պատվոգրերով:
Ներկայացված աշխատանքները տեղ կգտնեն ցուցահանդեսի ինտերնետային կայքում:
Լուսանկարները ցանկալի է լինեն թվային տեսքով և բարձրորակ:
Մրցույթի պահանջներին համապատասխանող լուսանկարներով կկազմակերպվի ցուցահանդես, բոլոր հեղինակների մասնակցությամբ, որի ժամանակ տեղի կունենա լավագույն աշխատանքների խրախուսման հանդիսավոր արարողությունը:
Հայտերի և լուսանկարների ընդունման վերջին ժամկետը ս/թ նոյեմբերի 10-ն է:
Հայտերն ու լուսանկարները կարող եք ուղարկել armstudforum@gmail.com փոստի հասցեով կամ զանգահարել (094) 900-444, (099) 900-444 հեռախոսահամարներով:
Հայտի ձևը կարող եք բեռնել՝ օգտվելով հետևալ հղումից.
http://www.asf.am/doc/Photo-Application.doc
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿ X-TECH-Ի ԿՈՂՄԻՑ:
http://www.X-TECH.am














No comments yet.