Հետաքրքիր է` ինչու մենք կարիք ունենք դիմակի, եթե մենք ունենք իրականդեմք, եթե մենք ունենք մեր իրական պատկերը կամ պարզապես մենք այնպիսին ենք, ինչպիսին,որ մեզ ստեղծել են: Դիմակները դարձել են արդեն հիվանդության նման մի բան և չգիտեսինչու բոլորը ձգտում են ունենալ դիմակ: Դիմակը մարդու համար նոր դեմքի, բնավորության ստեղծում է, որը պարտադիր պետք է ունենա իրեն համապատասխան իմիջը: Այն հնարավորությունէ տալիս փակել մեր իսկական կերպարը, սակայն ապացուցված է այն հանգամանքը, որ դիմակով մարդուն կարող եք բացահայտել, եթե նրա համար հանկարծակի իրավիճակ ստեղծեք, որին նա դեռչի հասցրել պատրաստվել: Դիմակ հիմնականում օգտագործում են, երբ որ նոր շրջապատ են ընդգրկվումև բնականաբար հարկավոր է պաշտպանվել, քանի որ դիմակը համարվում է պաշտպանիչ ուժ:

IMG_7657

Հիմնականում դիմակները շատ արագ փոխանցվում են մեկից մյուսը,սակայն ստատիստիկորեն միանման 2 դիմակ չեն կարող միասին ընկերանալ: Դիմակը ծածկումէ իրական դեմքը, արտահայտում է մեր դերը: Այո սա մեր իրականությունն է, որը ես չեմ համարում անկեղծ իրավիճակ, երբ մարդ տվյալ պահին ժպտում է քեզ,հույս է տալիս , զգացնել է տալիս, որ քեզ հետ է ,սակայն որոշ ժամանակ անց փոխումէ դիմակը և դու ընկնում ես անելանելի վիճակում, որից հետո ապրում ես մեծ հիասթափություն և կորցնում ես հավատալու ուժը: Ցավալի է, բայց փաստ է, դրա հետևանքով շատ ենք լսում այս արտահայտությունը << Ես չեմ հավատում ոչ մեկին>>: Շատ դեպքերում միակ ուժեղ զգացմունքը` սերը, կարող է  բացահայտել իրականը և վերացնել դիմակը: Եկեք լինենք անկեղծ, եթե մենք ունենք մեր դեմքը, չստեղծենք դիմակ, այլ թույլ տանք, որ դիմացինը մեզ ճանաչի:

Դիանա Կարապետյան