Ապրիլի 24-ի առաւօտեան ժամը 9-ից հազարաւոր պահանջատէր հայորդիներ Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում կազմակերպւած բողոքի համահաւաքին մասնակցելով՝ իրենց արդար ձայնը բարձրացրին ի լուր աշխարհի: Առաւօտեան ժամը 9.30-ին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի ձեռամբ մատուցւեց ս. պատարագ, որի ընթացքում քարոզեց Սրբազան Հայրը: Ապա եկեղեցու շրջափակում գտնւող նահատակների յուշարձանի մօտ կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն: Կրօնական արարողութիւնից յետոյ սկսւեց ժողովրդական համահաւաքը: Օրւայ առիթով արտայայտւեց Թեհրանի հայոց Թեմական խորհրդի ատենապետ դոկտ. Աիդա Յովհաննիսեանը: Համահաւաքի ընթացքում ներկաներին իր խօսքն ուղղեց Իսլ. խորհրդարանում հիւսիսային իրահանահայութեան պատգամաւոր ճրտգ. Գէորգ Վարդանեանը եւ եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Բողոքի համահաւաքի ընթացքում հնչում էին պահանջատիրական կարգախօսեր: Համահաւաքի ընթացքում ընթերցւեց վերջնագիրը, որի իւրաքանչիւր կէտի ընթերցումից յետոյ՝ ժողովուրդը միաբերան հաստատում էր: Ժողովրդական բողոքի համահաւաքի աւարտին բազմահազար հայրենակիցներ երգեցին վերածնունդ ներշնչող «Սարդարապատ»-ը:

iran_april__2__844372052.jpg

iran_april__1__221714052.jpg


iran_april__3__920603061.jpg

iran_april__4__907315421.jpg

iran_april__5__515169312.jpg

iran_april__6__118107041.jpg

iran_april__7__251036575.jpg