Այս հանդիպմանը ներկայացվեց 2 թեմա։ Առաջինը ներկայացրեց X-TECH ընկերությունը, ընկերության հիմնադիր-տնօրեն և IT Club-ի համահիմնադիր Արման Աթոյանի գլխավորութամբ։


Կազմակերպությունը վերջերս է ստեղծել նոր վեբ-անվտանգության ծառայության մոդելը։ Ընկերության մյուս ներկայացուցիչներ Սամվել Գևորգյանը և Սամվել Մաչանյանը, Արման Աթոյանի հետ միասին ներկայացրեցին հնարավոր այն բոլոր տարբերակները, որոնցով այսօր վեբ-կայքերը ենթարկվում են հարձակման․”Այսօր սա շատ արդիական թեմա է”, -նշում է X-TECH Security-ի աշխատակից Սամվել Գևորգյանը,- “Բոլորը այս կամ այն չափով ունեն այդ խնդիրը , բայց ոմանք չեն հասկանում, թե ինչ է դա, ոմանք ուղղակի չեն ուզում ընդունել դրա կարևորությունը, մնացածն էլ պարզապես չունեն դրա դեմ պայքարելու միջոցներ։ Դրա համար էլ որոշեցինք հանդիպմանը ներկայացնել այս ծառայությունը, քննարկել և մարդկանց առաջարկել մեր օգնությունը”: Սամվել Գևորգյանը նշեց նաև, որ ծառայությունը նոր է և իրենք այս ոլորտում աշխատող մասնագետների կարիք ունեն, որպեսզի թիմը համալրվի ու մեծանա։ Այսուհետ X-TECH ընկերությունը առաջարկում է X-TECH Security վեբ-անվտանգության ծառայությունը, որից կայքերի ադմինիստրատորները մոտակա ժամանակներում կարող են օգտվել անվճար` ընդամենը տեղադրելով իրենց կայքում X-TECH Security ծառայության փոքրիկ բանները:
Երկրորդ թեման ներկայացրեց ՆեոՄեդիա նախագիծը։ Ծրագրի ներկայացուցիչ Վարդան Պապիկյանը ներկայացրեց Armenix.com անվանումը կրող նոր կայքը։ Կայքը հայկական առաջին միկրոբլոգային համակարգն է, որտեղ կարող եք շփվել Ձեր ընկերների հետ, կիսվել հղումներով, իմանալ նորություններ։ Կայքը պաշտոնապես գործում է ապրիլի 16-ից , այն մոտակա 1-2 ամիսների ընթացքում կենթարկվի ֆունկցիոնալ և տեխնիկական փոփոխությունների, սակայն այս ընթացքում կգործի իր ողջ հզորությամբ:
Մասնակցության համար պետք է e-mail ուղարկել itclubmeeting@gmail.com հասցեին:
Ուղարկում եք ԱՆՈՒՆ ԱԶԳԱՆՈՒՆ
Subject-ում նշելով Meeting, օրինակ՝ #16
Կազմակերպիչներ`
X-TECH (http://www.X-TECH.am)
Isystems LLC (http://www.Memory.am)
Գործընկերներ`
Microsoft Armenia (http://www.microsoft.com)
INECOBANK (http://www.INECOBANK.am)
ARMIDEA (http://www.ARMIDEA.com)
iReport.am մեգաբլոգ (http://www.iReport.am)
UITE (http://www.UITE.org)
ITJob (http://www.ITJob.am)
PaParaZZi (http://www.PaParaZZi.am)
ARMACAD-IT ցանց (http://uk.groups.yahoo.com/group/ARMACAD-IT)
CISRDC (http://www.facebook.com/group.php?gid=358479177019)
Մուտքը ԱՆՎՃԱՐ

Read more