«18+ Դե Տժժա»

«PersonaJe Films» կինոարտադրող ընկերությունն ու«Play Back Music» լեյբլը «Vivaro» ընկերության հետ համատեղ «18+ Դե Տժժա» կինոկատակերգության գովազդային արշավի շրջանակներում կազմակերպում են անվճար համերգներ երևանյան համալսարաններում: Համերգային ծրագրի նպատակն է նոր եռանդ հաղորդել երիտասարդությանը, սերմանել համարձակ լինելու գաղափարը, ինչը սերտորեն կապված է և՛ կինոկատակերգությանև թե՛ ռեփի ընդհանուր տրամադրության ու գաղափարախոսության հետ:
Առաջին համերգը տեղի ունենցավ այսօր Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում: Երկրորդ համերգը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին՝ Մանկավարժական համալսարանում:

_63g7143
Հիշեցնենք, որ «18+ Դե Տժժա» ֆիլմը վերջերս էկրան բարձրացած յուրօրինակ, համարձակ և կարծրատիպեր կոտրող նոր ձևաչափով կատակերգություն է:

_63g7234

Ռեփեր Նարեկը, որը նաև ֆիլմի սաունդթրեքի հեղինակն է, բոլոր ուսանողներին սիրով հրավիրում է մասնակցելու իր համերգային ծրագրին, որի ընթացքում երիտասարդությանը խոստանում է նույնքան դրական լիցքեր ու բարձր տրամադրություն, որքան ֆիլմը դիտելիս:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

*