MI MORENA Reopening

Գրեթե 4 տարի գործող MI MORENA լատինական պարերի իսպանական ակումբը մշտական այցելուներին երկար սպասեցնել չտալով` օրերս վերաբացվեց նոր հասցեում. նոր ռիթմերով, ավելի ընդլայնված սրահներով և էլ ավելի համեղ խոհանոցով՝ Աբովյան 26 հասցեում ։

_63g5382Նոր հասցեում ամեն ինչ ավելի մոտ է գերժամանակակից Իսպանիային, երկար ժամանակ ուսումնասիրելով Բարսելոնայի և Մադրիդի ակումբները և ոգեշնչվելով այնտեղի կերպարներից տնօրինությունը փորձել է արդիական լուծումներով հանդես գալ նոր ոճով։ Հետևելով Mi Morena-յի ֆեյսբուքյան էջին` Դուք կարող եք ծանոթանալ կենդանի երաժշտության, հատուկ շոու-ծրագրերի և պարուսումների վերաբերյալ բոլոր նորություններին։ Ի դեպ, պարուսույցներ ժամանելու են Կուբայից և Վենեսուելայից…

Յուրաքանչյուր Չորեքշաբթի և Շաբաթ օրերին Mi Morena-յում կարող եք պարել , լիցքաթափվել լատինո երաժշտություն լսելով , իսկ շաբաթվա մյուս օրերին բացի իսպանական ռիթմերից կարող եք վայելել հիթային բոլոր միքսերը… Mi Morena-յում ընդլայնվել է նաև խոհանոցը։ Եթե նախկինում հիմնականում իսպանական սանգրիա և նախուտեստներ էին, ապա հիմա ճաշացանկը հագեցած է եվրոպական ամենահամեղ խորտիկներով` նախուտեստներ, տաքուտեստներ,կոկտեյլներ

_63g5501

նորություններն ու ակցիաները բաց չթողնելու համար պարզապես անհրաժեշտ է հավանել Mi Morena-յի ֆեյսբուքյան էջը.

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

*