EL ամսագրի հանդիսավոր շնորհանդեսը

Երեկ EL SKY BAR-ում տեղի ունեցավ EL Holding-ի կողմից կազմակերպված հանդիսավոր երեկույթը՝ նվիրված EL ամսագրի շնորհանդեսին: Նախասրահում պատրաստված էին օրիգինալ տաղավարներ, որտեղ ցուցադրված էին EL Holding-ի սպասարկման ոլորտում գործունեություն ծավալող հանգստի և ժամանցի վայրերը, որոնցից յուրաքանչյուրն ներկայացված էր իր ֆիրմային ուտեստներով և աղանդերով: Ես՝ Արթուր Paparazzi-ս, 6.7 տարի փորձել եմ լինել El Holding-ի կողքին՝ լուսաբանելով, գովազդելով բոլոր միջոցառումները, բացման արարողությունները, և այն, ինչ կապված է Ավետիս և Մայա Խախամյանների հետ ես սիրել և հարգել եմ: 2008 թ-ից սկսած մինչև օրս կարելի է ասել իրենց երկրպագուն եմ:

Հյուրերի ցանկում էին մարդիկ, ովքեր այս կամ այն շրջանում եղել են EL Holding-ի կողքին` աջակցել ամենատարբեր նախագծերի իրականացման հարցում, անցել EL-ի թմի հետ միասին բավականին երկար ճանապարհ:

Երեկոյի ընթացքում հյուրերը վայելեցին հիանալի երաժշտություն Մարինե Հակոբյանի և Նիկ Էգիբյանի կատարմամբ,որից հետո երեկոն շարունակվեց  DJ Guevo-ի գեղեցիկ ռիթմերի ներքո:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

*